Հայաստանի Ժուռնակիստների միությունը շնորհավորել է մամուլի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի՝ մամուլի ազատության օրվա կապակցույթամբ: Շնորհավորանքում մասնավորապես ասված է.
«Մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարահային օրն է, որը որպես մասնագիտական տոն նշվում է արդեն 27 տարի։
Ցանկացած երկրում, հատկապես ժողովրդավարական պետություններում ու հասարակություններում զանգվածային լրատվության միջոցներն ունեն անկյունաքարային նշանակություն, քանի որ նրանց աշխատանքի միջոցով է ապահովվում ժողովրադավարության հիմնական գործառույթներից մեկը՝ իշխանությունների, հանրային կառավարման մարմինների աշխատանքի նկատմամբ վերահսկողությունն ու հաշվետվողականությունը։ Հայաստանում մամուլի կայացումն ու զարգացումը մշտապես ուղեցկվել է մեծագույն դժվարություններով ու խոչընդոտներով։ Բոլոր ժամանակների իշխանություններն էլ զերծ չեն մնացել մամուլի աշխատանքը ճնշելու, ազատ մամուլի դեմ ոտնձգություններ իրականացնելու գայթակղությունից։
Ցավոք, այդ իրավիճակն է նաև այսօր, գործող իշխանությունը ազատ մամուլը դիտարկում է որպես հակառակորդ ու թշնամի, այն դեպքում, երբ պետք է լիներ հակառակը՝ ազատ ու անկախ լրատվամիջոցները պետք է հանդիսանային որպես իշխանության բնական դաշնակցիներն ու գործընկերները։
Իրականությունը, սակայն, դժբախտաբար հակառակն է։ Այսօր իշխանությունը զերծ չի մնում ոչ յուրային մամուլի միջոցների նկատմամբ առնվազն սոցցանցային հարձակումներից, այդ գործում օգտագորվում են իշխանության կողմից ուղղակի կամ անուղղակի վերահսկվող կեղծ օգատատերերը, այսպես կոչված՝ ֆեյքերը։
Դրան զուգահեռ բոլոր երկրներում խնդրահարույց համարվող ֆեյքնյուզը խոչընդոտ է դարձել ազատ ու անկախ մամուլի կայացման ու զարգացման համար։ Այս գործոնների համախումբը ներկայումս մարտահրավեր է դարձել ազատ ու անկախ մամուլի գործունեության համար։ Սակայն ի պատիվ իրական ու ազատ լրատվամիջոներրի, դրանց լրագրողներն այսօր էլ աշխատում են իսկական նվիրումով ու պատվախնդրորեն՝ հասարակությանը ապահովելով իրական ու անաչառ տեղեկատվություն։
Հայաստանի Ժուռնակիստների միությունը շնորհավորում է մամուլի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի՝ մամուլի ազատության օրվա կապակցույթամբ՝ մաղթելով անխափան ու ստեղծարար աշխատանք։ Ազատ ու անկախ մամուլը բոլորիս ու մեր երկրի անգնահատելի հարստությունն է, որի պահպանման համար բոլորս պետք է անենք առավելագույնը՝ ապահովելով ազատ մամուլի անխափան աշխատանքը։
Շնորհավոր մամուլի ազատության համաշխարհային օրը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը