02 05 2020

Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում ևս հանվում են նախկինում սահմանված սահմանափակումները

Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում ևս հանվում են նախկինում սահմանված սահմանափակումները

ԱՀ Պարետի 14.04.2020թ. ընդունած N 5 որոշմամբ՝ Հանրապետության Մարտակերտի շրջանի Կոճողոտ, Հաթերք և Վերին Հոռաթաղ, Շահումյանի շրջանի Քարվաճառ և Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք, Միրիկ և Մոշաթաղ համայնքներում սահմանվել էին անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ պարետի 17.04.2020թ. N 7 որոշմամբ հանվել էին Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք, Միրիկ և Մոշաթաղ, իսկ 28.04.2020թ. . N 10 որոշմամբ՝ Մարտակերտի շրջանի Կոճողոտ, Հաթերք և Վերին Հոռաթաղ համայնքներում վերոնշված որոշմամբ սահմանված սահմանված սահմանափակումները:

ԱՀ Պարետի այսօրվա նոր՝ 02.05.2020թ. N 11 որոշմամբ, նախորդ որոշումը ճանաչվում է ուժը կորցրած, այսինքն՝ Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում եւս հանվում են նախկինում սահմանված սահմանափակումները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ