Երբ մենք գնում ենք սահմանափակումների թուլացման, միեւնույն ժամանակ ավելի ենք ուժեղացնում հսկողությունը։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության մամուլի կենտրոնում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։
«Դրա համար առանձնացվել են կոնկրետ ոլորտներ, որոնք կթույլատրվեն, եւ դրանց վերաբերյալ հստակ ուղեցույցներով հստակ կանոններ են սահմանված։ Օրինակ՝ փակ տարածքներում արդյունաբերական գործունեություն ծավալելու նպատակով յուրաքանչյուր տնտեսվարող պետք է նշանակի պատասխանատու, որը լինելու է կորոնավիրուսի համավարակի տարածման հետ կապված բոլոր խնդիրների համար պատասխանատու կոնկրետ այդ գործարանում կամ ընկերությունում։ Այդ պատասխանատուն է կրելու պատասխանատվությունը եւ ապահովելու է բոլոր այն կանոնները, որը նախատեսված է այդ գործունեությունն իրականացնելու համար»,- ասաց Սիմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը