01 05 2020

ՌԴ վարչապետը տեղափոխվել է հիվանդանոց

ՌԴ վարչապետը տեղափոխվել է հիվանդանոց

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ով կորոնավիրուսով է վարակվել, կտեղափոխվի հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Vesti.ru-ն։

Վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովն ասել է, որ Միշուստինը մոտ ժամանակներս կգտնվի բժշկական հաստատություններից մեկում՝ բժիշկների հսկողության տակ:

«Իսկ նրանք, որոնք վերջերս սերտ շփման մեջ են եղել Միշուստինի հետ, կորոնավիրուսի թեստ կհանձնեն»,- հավելել է նա՝ շեշտելով, որ ՌԴ վարչապետը վերջին մի քանի շաբաթների ընթացքում առավելագույնս սահմանափակել էր ֆիզիկական շփման շրջանակը՝ բանակցությունները, հանդիպումներն ու նիստերը Միշուստինն անցկացնում էր տեսակապի կամ հեռախոսի միջոցով:

Հիշեցնենք, որ  ՌԴ վարչապետը Վլադիմիր Պուտինին տեսակոնֆերանսի ընթացքում տեղեկացրել էր՝ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել և այժմ մտադիր է ինքնամեկուսանալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ