30 04 2020

ՌԴ վարչապետը կորոնավիրուսով է վարակվել

ՌԴ վարչապետը կորոնավիրուսով է վարակվել

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել և այժմ պատրաստվում է ինքնամեկուսանալ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսը ախտորոշող թեստը, որն ավելի վաղ էի հանձնել, դրական է եղել։ Ես պետք է ինքնամեկուսանամ և հետևեմ բժիշկների ցուցումներին։ Կառավարության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը»,- ՌԴ նախագահի հետ տեսակոնֆերանսի ժամանակ ասել է ՌԴ վարչապետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ