30 04 2020

Արտերկրից տեղափոխված դիակները կընդունի նաև «Արմենիա» ԲԿ-ի դիահերձարանը

Արտերկրից տեղափոխված դիակները կընդունի նաև «Արմենիա» ԲԿ-ի դիահերձարանը

Արտակարգ դրության ժամանակահատվածում մահացած անձանց դիակները արտերկրից ՀՀ տեղափոխելու և հարազատներին հանձնելու կարգում, պարետի՝ ապրիլի 29-ի որոշմամբ, փոփոխություն է տեղի ունեցել։

Նախկին կարգի համաձայն՝ Հայաստան տեղափոխելուց հետո փակ դագաղը տեղափոխվում էր Երևանի Բագրատունյաց 1 հասցեում գտնվող դիահերձարան, որտեղից էլ փակ վիճակում հանձնում էին դիակը ստացող անձին:

Նոր կարգով, ևս մեկ դիահերձարանի թույլատրվում է  մասնակցել  այս գործընթացին։

«Պարետի՝ 2020 թվականի ապրիլի 17-ի «Արտակարգ դրության ժամանակահատվածում մահացած անձանց դիակների տեղափոխման և հուղարկավորման վերաբերյալ» N 43 որոշման հավելվածի 4-րդ կետում «Երևան քաղաքի Բագրատունյաց 1 հասցեում գտնվող» բառերից հետո լրացնել «կամ Երևան քաղաքի Մարգարյան 6 հասցեում գտնվող «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի» բառերով»,-ասվում  է որոշման մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ