30 04 2020

Ամենակոշտ ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ. Տիգրան Ավինյան



Մենք մի քանի պայման ենք ասում վարակից խուսափելու համար, բայց ակնհայտորեն այդ պայմանները չեն պահվում, այսպես դժվար է լինելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մենք չկարողանանք մեր քաղաքացիներին վարքագծային որոշակի կանոնների մասին ոչ միայն իրազեկել և հասնել նրան, որ  այդ կանոնները պահվեն, մենք խնդիրներ ենք ունենալու: Ես տեսա, որ մարդիկ խմբերով կանգնած զրուցում էին: Եթե այդտեղ մի վարակված լիներ, ակնհայտորեն, այդ 10-15 հոգին վարակվելու էին:

Մենք հիմա սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում ենք ոչ թե նրա համար, որ հաղթահարված է, այլ ակնհայտ է, որ մինչև առնվազն հաջորդ տարվա մարտ-ապրիլ մենք ունենալու ենք դեպքեր:

Հետևաբար, չենք կարող մեկ տարի փակված ռեժիմով ապրել: Ամբողջ աշխարհի երկրներում տեղի են ունենում մեղմացումներ՝ չնայած կորոնավիրուսը առկա է: Մեզ անհրաժեշտ է վարքագծային նոր կանոնների հաստատում, որպեսզի կարողանանք զուգահեռ ապրել, որովհետև փակված այլևս հնարավոր չէ շարունակել»,-ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ Նոր քաղաքականության պայմաններում, երբ ասիմպտոմ և թեթև վիճակում գտնվող վարակվածներին տուն ուղարկեն, կարողանալու են սպասարկել մոտ 1500 ծանր դեպք՝ հաշվի առնելով, թե նրանցից քանիսը թոքերի օդափոխման կարիք կունենան:

Ավինյանը նշեց, որ եթե տեսնեն, որ սահմանափակումների մեղմացումների քաղաքականությունը բերում է վտանգավոր հետևանքի և վարակի տարածման արագությունը և տեմպը աճում է այն աստիճան, որ մտավախություն ունենան, որ առողջապահական համակարգը կարող է չհասցնել սպասարկել հիվանդների, ես կարծում եմ, որ, միանշանակ, ամենակոշտ ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժիմի ։

«Դրա համար շատ կարևոր է, որ սահմանված կանոնները խստորեն պահպանվեն տնտեսվարողների կողմից, քանի որ ավելի շատ իրենց շահերից է դա բխում: Պետք չէ լինել անվախ և պետք է լինել զգուշավոր, որ չանդրադառնանք հին ռեժիմների», - ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ