30 04 2020

Քաղաքացին կամավոր զենք-զինամթերք է հանձնել

Քաղաքացին կամավոր զենք-զինամթերք է հանձնել

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում ս.թ. ապրիլի 29-ին ՀՀ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչություն է ներկայացել ՀՀ Արմավիրի մարզի բնակիչ Ա.Հ.-ն, ով կամավոր հանձնել է դեռևս Արցախյան ազատամարտից իր մոտ ապօրինի պահվող «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը, 2 պահունակները, տարբեր տրամաչափի փամփուշտներ, «Ֆ-1» տեսակի նռնակներ և պայթուցիչ: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Կամավոր հանձնված զենքը և ռազմամթերքն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դատաձգաբանական փորձաքննություններ նշանակելու նպատակով:

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ