29 04 2020

Գավառի հիվանդանոցում քաղաքացիների թիվը մի քանի անգամ գերազանգել է ոստիկանությանը. Գնել Սանոսյան

Գավառի հիվանդանոցում քաղաքացիների թիվը մի քանի անգամ գերազանգել է ոստիկանությանը. Գնել Սանոսյան

Փոխհրաձգության հետևանքով մահացածների հարազատներն ու ընկերները ոստիկանների և Գավառի հիվանդանոցի բուժանձնակազմի նկատմամբ բռնություն են կիրառել և ջարդելով ներս են մտել, վիրավորել են 2 վիրավորներին, որոնք հրաձգության մասնակից են եղել։ Այս մասին azatutyun.am-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Ես եղել եմ դեպքի վայրում և ներկաները նույնիսկ 500-ից ավելի մարդկանց մասին են խոսում։ Չեմ կարող հաստատել՝ եղե՞լ է զենք-զինամթերք կամ ձողեր։ Հիվանդանոցը տեսահսկվում է, ոստիկանության ուժերը կաշխատեն և կպարզենք։ Չնայած ոստիկանական ուժերի ներկայությանը՝ մի քանի անգամ քաղաքացիների թիվը գերազանգել է ոստիկանությանը։ Մի քանիսը կոտրել են պատուհաններն ու դռները եւ ներս մտել եւ տվյալ պահին իրավիճակը եղել է անվերահսկելի»,- ասաց մարզպետը։

Նա հայտնեց, որ այս պահին կա 5 վիրավոր, որոնք տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ