28 04 2020

Հայաստանյան բանկային համակարգը շարունակում է իր բնականոն գործունեությունը

Հայաստանյան բանկային համակարգը շարունակում է իր բնականոն գործունեությունը

Հայաստանի Հանրապետության բանկերի միությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
Հայաստանյան բանկային համակարգը շարունակում է իր բնականոն գործունեությունը։ Չնայած տարածաշրջանի ֆինանսական շուկաներում և առանձին երկրներում տեղի ունեցող բացասական երևույթներին՝ մեր բանկային համակարգը շարունակում է մնալ բավարար կապիտալացված և իրացվելի՝ շարունակելով անխափան սպասարկել իր հաճախորդներին։ Առևտրային բանկերը ներգրավված են նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերում և օժանդակում են կառավարության կողմից տրամադրվող միջոցների հասանելիության ապահովմանը։ Դեռևս մարտ ամսին ՀՀ առևտրային բանկերը հայտնել են, որ ֆիզիկական անձանց կողմից առաջիկա երկու ամսվա ընթացքում վարկային մարումներ չիրականացնելու դեպքում նրանց անունները չեն ներառվի, այսպես կոչված, «սև ցուցակներում», իսկ իրավաբանական անձանց դեպքում կկիրառվի անհատական մուտեցում, բանկերը նրանց նույնպեսկաջակցեն։

ՀՀ բանկերը շնորհակալություն են հայտնում իրենց այն հաճախորդներին, ովքեր այս ընթացքում այնուամենայնիվ որոշել են կատարել իրենց վարկային պարտավորությունները՝ այդ վարքագծով նպաստելով բանկային համակարգի ամրությանը։

Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր բանկերի բոլոր հաճախորդներին մեզ հետ լինելու համար և կոչ ենք անում շարունակել օգտվել առցանց ծառայություններից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ