27 04 2020

Օգտագործելով «Հայփոստ»-ի անունը՝ փորձում են քաղաքացիներից գումար շորթել

Օգտագործելով «Հայփոստ»-ի անունը՝ փորձում են քաղաքացիներից գումար շորթել

«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ վերջին օրերին «Հայփոստ»-ին են դիմել բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել, որ ստացել են «Հայփոստ»-ից հաղորդագրություն՝ գովազդային մրցույթում շահելու վերաբերյալ:

«Հայտնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում, տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Միևնույն ժամանակ, ապօրինի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ անվանումը և ապրանքային նշանը:

Հորդորում ենք բոլորին՝ նման հաղորդագրություն ստանալիս, որևէ անձնական տվյալ չտրամադրել։  Հիշեցնում ենք, որ «Հայփոստ»-ի բոլոր միջոցառումների մասին հայտարարությունները հաղորդվում են բացառապես «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնական էջերով և ԶԼՄ-ներով»,- ասված է «Հայփոստ»-ի հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ