Երևան-Սանկ Պետերբուրգ-Մոսկվա հատուկ չվերթ տեղի կունենա ապրիլի 27-ին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ՌԴ կապի և հաղորդակցության նախարարությանը:
«ՌԴ քաղաքացիներին արտերկրից հայրենիք տեղափոխելու նախնական ժամանակացույցի համաձայն՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա № AFL1861 չվերթը կկայանա 2020 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 13.45-ին (Մոսկվայի ժամանակով 14։45)»,-նշել է նախարարության ներկայացուցիչը:
Նշվում է, որ թռիչքն այն քաղաքացիների համար է, որոնք բնակվում են Մոսկվայում, Մոսկվայի մարզում, Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը