24 04 2020

Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով վերադառնում է ավելի քան 230 քաղաքացի

Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով վերադառնում է ավելի քան 230 քաղաքացի

Սանկտ Պետերբուրգից չարտերային չվերթն իրականացնող «Уральские авиалинии» ընկերության օդանավը ուղղություն վերցրեց դեպի Երևան։

Այս մասին հայտնում են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի։

Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։

Օդանավով Հայաստան են տեղափոխվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու առաջին անհրաժեշտության պարագաները։

Խորին երախտագիտություն ենք հայտնում «Տաշիր» բարեգործական հիմնադրամին նշյալ չվերթով վերադարձող քաղաքացիներին ավիատոմսերով ապահովելու համար։

Երախտագիտություն ենք հայտնում նաև Սանկտ Պետերբուրգի և Չերեպովեցի հայ համայնքի բարերարներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ