23 04 2020

Ապրիլի 24-ին ժամը 8-ից սկսած մարդիկ կարող են իրենց անուն-ազգանուններն ուղարկել 1915 համարին․ Տիգրան Վիրաբյան



Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ վաղը սկսած առավոտյան ժամը 8-ից ՀՀ և Արցախի հայրենակիցները կարող են Հայաստանից և Արցախից 1915 կարճ համարին ուղարկել հաղորդագրություն և արդեն երեկոյան Ծիծեռնակաբերդի սյուներին լուսապատկերի միջոցով տեսնել իրենց անուն-ազգանունը՝ այդպիսով ապահովելով իրենց խորհրդանշական մասնակցությունը:

«Առավել քան վստահ եմ, որ մենք հարյուր հազարավոր անուններ կունենանք Ծիծեռնակաբերդի սյուներին, իսկ սփյուռքի մեր հայրենակիցները կարող են 0037433191500 համարին ուղարկել հաղոդրագրություններ, յուրաքանչյուր հեռախոսահամարից հնարավորությյուն կա ուղարկելու ընդամենը 5 անուն-ազգանուն, ցանկալի են՝ անուն-ազգանունները լինեն հայատառ»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ