Ես, քավ լիցի, որևէ կնոջ էսթետիկ գեղեցկացման պրոցեսներին, որպես տղամարդ, որպես քաղաքացի դեմ չեմ, նույնիսկ ողջունում եմ, բայց երբ այդ պրոցեսը դրվում է նժարի մի կողմում իսկ մյուս կողմում անձի ազատության խնդիր է դրված, որը հերոս է, ՀՀ և Արցախի նախագահ է, այսօր մի տիկնոջ էսթետիկ գեղեցկությունը այդ մարդու թեկուզ մեկ վայրկյանի ազատության հետ համատեղելի է դիտարկվում, սա արդեն լկտիություն է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը։
«Այս պրոցեսում ուղիղ մեղադրանք Աննա Դանիբեկյանին չեմ տա, որովհետև շատ դատավորներ այսօր իրենց անցյալի գերին են և անցյալում գործած որևէ մեղք այս իշխանությունները սեղմում են ցավացնելով ստիպում նրանց նոր մեղքերի։ Հետագայում նույն Աննա դանիբեկյանները դառնալու են այսօրվա մեղքերի պատասխանատուները»,- ասաց Մանթաշյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը