21 04 2020

Չեմ պատկերացնում, թե առանց Պետրոսի հանրայինի լուրերը ի՞նչ անկողմնակալություն կցուցաբերեն. Դավիթ Խաժակյան

Չեմ պատկերացնում, թե առանց Պետրոսի հանրայինի լուրերը ի՞նչ անկողմնակալություն կցուցաբերեն. Դավիթ Խաժակյան

Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ես հրաժարվում եմ հավատալ այս լուրին: Չեմ պատկերացնում, թե առանց Պետրոսի հանրայինի լուրերը ի՞նչ անկողմնակալություն կցուցաբերեն...

Իսկ, եթե ուզում եք առանց հումորի կարծիք հայտնեմ որպես երկու տարբեր ղեկավարությունների օրոք Հանրային այցելած գործիչ, ապա ասեմ, որ այս ժամանակահատվածում գոնե քաղաքային իշխանության մասով այն շատ ավելի պրոիշխանական էր, քան նախկինում: Եվ ես դա առանձին լրագրողների հետ երբևէ չեմ կապել և սիրով համագործակցել եմ բոլորի հետ:

Եթե նախկինում սրա մասին բարձրաձայնած չլինեի, հիմա չէի գրի` հաշվի առնելով, որ աշխատանքից ազատումը ամեն դեպքում տհաճ երևույթ է: Բայց պարբերաբար խոսել եմ այն մասին, որ տեսնում եմ հետընթաց, ուստի հույս ունեմ, որ այդ հետընթացը այսպիսով կդադարի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ