Օրեր առաջ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը աշխատանքի համար դիմած հայերի հավաքից հետո մեկուսացվել են դեսպանատան մի քանի դիվանագետներ, նույնիսկ տեղեկություններ կան, որ այդ օրը վարակվել են դեսպանատան աշխատակիցներից 5 –ը, կկնակի թեստերի պատասխանները կստացվեն առաջիկա օրերին:
Իսկ մինչ՝ դեսպանատան փոքարաթիվ աշխատակազմը գերբեռնված ռեժիմով սպասարկում է հայրենիք վերադառնալ ցանկացող 5000 հայտատուներին, ուժերի գերլարումով է կազմակերպում հյուրատներում ու Դոմոդեդովո օդակայանում գիշերող 350-ից ավելի ՀՀ քաղաքացիների սննդի ապահովման, փաստաղթերի հարցերը:
Փաստորեն, վարակման հնարավոր դեպքը տեղի է ունեցել շինարարական ոլորտում աշխատատեղերի մասին հաղորդագրության տարածումից հետո, երբ դեսպանատուն էին այցելել միանգամից տասնյակներով խոհարարներ, վարսավիրներ ու շատ այլ մասնագիտության տեր հայրենակիցներ:
Հետագայում է պարզվել, որ դեսպանատան մոտ հավաքված հայերի մեջ եղել են նոր կորոնավիրուսով վարակվածներ, ուրեմն չի բացառվում, որ այս անձիք վարակը տարածել են խմբվածների ու դեսպանատան աշխատակիցների շրջանում: Եթե թեստերի պատասխանները դրական լինեն, նշանակում է վտանգված է դեսպանատան աշխատանքը, լուրջ վտանգի տակ հայտնվում այս ամբողջ գործընթացի կազմակերպումը, քանի որ ապահոագրված չէ մյուս աշխատակիցների առողջությունը: Ի դեպ, ապահովագրված չէ նաև դեսպան Վարդան Տողանյանը, ով ենթակաների մեկուսացման դեպքից հետո անձամբ ու միայնակ է դուրս գալիս հանդիպումների՝ թե օդակայանում գիշերող հայերի հետ, և թե վերջիններիս օգնության ձեռք մեկնող բարերարների ու նախաձեռնող խմբերին:
ՀԻշեցնքն, մարտի 30-ից, ինչ ՌԴ իշխանությունը դադարեցրեց օդային հաղորդակցությունը՝ պանդեմիյի պատճառով, այնտեղից մի քանի հատուկ չվեթներով հայրենիք վերադարձան հատկապես խոցելի խմբի ներկայացուցիչները՝ ծերեր, տարանցիկ երկրներից վերադարձողներ, ՌԴ-ում բնակութւյան կարգավիճակ չունեցողները: Սակայն վերադարձի իրենց հերթին սպասողների մեջ այս ընթացքում դեսպանատունը որոշակի խմբավորում մստցրեց:
Դիմումատուների տվյալների բազաներում առանձնացվել է հատկապես երկքաղաքացիություն ունեցողների ու բնակության վայր ունեցող անձանց խումբը, որպեսզի այս ընթացքում նաև զբաղվածության հարցը լուծվի՝ կենցաղային խնդիրները ինքնուրույն կարգավորելու համար:
Եվ ահա դեսպանն իր կոմունիկացիաներով հայթայթել է աշխատատեղեր՝ շինարարության և ճանապարհաշինակա նոլորտում, որպեսզի ժամանակավոր գոնե իրենց հացի հարցը լուծեն:
Սակայն դեսպան Տողանյանը դժգոհ է արձագանքներից, ասում է՝ միանգամից դիմումների տարափ սկսվեց՝ վարսավիրից մինչև խոհարար, դիզայներ ու չգիտեմ էլ ինչ, սակայն շինարարական ոլորտ չեն ցանկանում գնալ.
«Այս պահին 1200 աշխատատեղ կա, որով հնարավոր է պահովել հատկապես ոչ թիրախային խմբին, սակայն մեր հայրենակիցները հրաժարվում են աշխատել, խուճապային տրամադրություների մեջ են, անորոշ է թվում իրենց ապագան,այստեղ մնալու հեռանկարը և օր առաջ ձգտում են վերադառնալ իրենց ընտանիք, քանի որ վախենում են, չգիտեն ինչ է լինելու եթե Աստված մի արասցե, հանկարծ իրենք վարակվեն ու օտարության մեջ մնան միայնակ»,-ասում է դեսպանը:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը