20 04 2020

Ես դադարում եմ Ucom-ով զբաղվել․ Հայկ Եսայան



Ucom ընկերության արդեն նախկին տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել է, որ այս պահից սկսած պաշտոնապես դադարեցնում է Ucom ընկերությունով զբաղվել: Հայկ Եսայանը նաև տեղեկացրել է, որ իր թիմով նոր ընկերություն կհիմնի, որը, ըստ նրա, կլինի ավելի լավը ու մեծը: Տեսաուղերձում նա նշել է․

«Այս պահից սկսած՝ ես ասում եմ օֆիցիալ, որ դադարեցնում եմ Ucom-ով զբաղվել: Իմ քայլերը շատ գիտակցված են, ես գիտեմ իմ քայլերի հաջորդականությունը և վստահ եմ՝ այն թիմը, որն ստեղծել է, այդ թիմը մի հատ էլ նոր Ucom կստեղծի ու էլ ավելի լավը ու էլ ավելի մեծը»,- նշել է նա:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ