20 04 2020

Ինչո՞ւ է քաղաքացիների թվաքանակը փողոցներում ավելացել․ մանրամասնում է Հայկ Մհրյան



ՀՀ-ում ոստիկանությունը չէր նկարող կանխատեսել, որ կորոնավիրուսի նման համաճարակ կարող էր լինել և այդ պայմաններում ոստիկանության ուժեըը մնացել են նույնը և ոստիկանությունը բացի իր բուն գործառույթները կատարելուց այժմ կատարում է նաև հսկայածավալ աշխատանք։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։

«Այոˊ, մեր քաղաքացիների թվաքանակը փողոցներում ավելացել է, և դա ոստիկանությունը կապում է նրա հետ, որ պարետի որոշումով որոշակի տնտեսվարող սուբյեկտների գործունեության ծավալները մեծացել են, և մեր քաղաքացիները պետք է հաճախեն աշխատանքի և աշխատանքից տուն: Ոստիկանությունը իր հսկողությունը իրականացնում է նախապես պլանավորած երթուղիներով, դրան գումարած, ոստիկանության ուժերը ընդգրկված են այլ ծառայություններում և ուժերի սահմաններում փորձում ենք իրավիճակը լիարժեք հսկողության տակ պահել»,- ասաց Մհրյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ