20 04 2020

Դատախազի մոտ կորոնավիրուս է հաստատվել. News.am

Դատախազի մոտ կորոնավիրուս է հաստատվել. News.am

News.am-ը գրում է. ՀՀ գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ հաստատվել է կորոնավիրուս, ներկայումս նա ստանում է համապատասխան բուժում: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատչյանը։

Նա հայտնեց, որ նրա առողջական վիճակը լավ է, ըստ Դատախազության ունեցած տեղեկատվության առկա է բարելավման դինամիկա:

«Նրա մոտ ջերմություն եւ այդ վիրուսային հիվանդության լուրջ ախտանշաններ չեն եղել: Նրա հետ կոնտակտի մեջ գտնված անձանց շրջանակը պարզված է, ընտանիքի անդամները մեկուսացվել են այդ նպատակով նախատեսված վայրում: Իսկ առանձին գործընկերները, որոնց հետ շփումներ ունեցել է, գտնվում են ինքնամեկուսացման մեջ: Նրանց մոտ համապատասխան հիվանդութան կլինիկա ունենալու վերաբերյալ տվյալներ առայժմ չունենք: Ախտանշանների ի հայտ գալու դեպքում անմիջապես միջոցներ կձեռնարկվեն նրանց թեստավորման համար»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։

Նա հայտնեց, որ ՀՀ դաախազության աշխատակիցների մեծ մասն աշխատում է տանից.

«ՀՀ գլխավոր դատախազությունում միջոցներ են ձեռնարկվում աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի տարածումն կանխելու համար: Նախ՝ արդեն տեւական ժամանակ է, աշխատակիցների մեծ մասը, այդ թվում նաեւ դատախազները, աշխատանքային գործունեությունն իրականացնում են բնակության կամ փաստացի գտնվելու վայրում ինքնամեկուսացման պայմաններում: Իսկ աշխատանքի հաճախող բոլոր աշխատակիցները պարտադիր ամեն օր ջերմաչափվում են, դատախազության վարչական շենքերում պարբերաբար իրականացվում են ախտահանման աշխատանքներ: Վերջին անգամ կրկնակի ախտահանում իրականացվել է այս շաբաթ կիրակի օրերին: Բացի այդ, բոլոր աշխատակիցները, աշխատասենյակներն ապահովված են ալկոգելներով կամ այլ ախահանիչ միջոցներով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ