20 04 2020

Մեկ շաբաթում գրանցվել է 249 դեպք, որից 157-ը՝ արտակարգ, արձանագրվել է 11 մահ

Մեկ շաբաթում գրանցվել է 249 դեպք, որից 157-ը՝ արտակարգ, արձանագրվել է 11 մահ

Ապրիլի 13-19-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 249 դեպք, որից 157-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 96 հրդեհի, երկու փլուզման, մեկ որոնողափրկարարական, մեկ ջրահեղձման դեպք, 41 ճանապարհատրանսպորտային պատահար, ինն ինքնասպանության փորձ, ինչպես նաև 64 կենցաղային կանչ. տուժել է 63 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երկու քաղաքացի: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Արձանագրվել է թունավորման չորս դեպք. տուժել է յոթ քաղաքացի:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման երեք դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 10 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված երեք տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ