17 04 2020

Այս տարի «Քայլ դեպի տուն» և Պատանի առաջնորդների ճամբարի ծրագրերը չեն կազմակերպվի. Զարեհ Սինանյան



Վերջին 2 շաբաթների ընթացքում տեղեկանալով, որ պարբերաբար կազմակերպվելու են Չինաստանից բժշկական գույք ու սարքավորումներ բերող, մենք միացանք մեր ՊՆ-ի և ՄԱԿ-ի Պարենի միջազգային ծրագրին և միասին փորձեցինք գոյացնել այն ֆինանսավորումը, որը հնարավոր կդարձներ երկու թռիչքները Չինաստանից: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Մեր սփյուռքյան կազմակերպությունները սիրահոժար մասնակցել են այդ գործընթացին, մեր խնդիրն էր պարզաբանել, թե ինչի կարիք ունենք: Արդյունքում կարողացանք գոյացնել կես մլն դոլար հաստատված և 50 հազար դոլար հաստատման փուլում հետևյալ կազմակերպություններից. Էդուարդո Էռնեկյանի ընկերություններից (Արմենիա միջազգային օդանավակայաններ, Կոնվերսբանկ, Կարաս գինիներ), Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամից,«Սուրբ Սարգիս» մարդասիրական հիմնադրամից, ՀԲԸՄ-ից, նաև «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից:  Մենք փակեցինք ծախսերի մոտ կեսը, իսկ մնացած մասը «Իմ քայլը» հիմնադրամից և նաև պետական ռեսուրսներից»,-ասաց Սինանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ