17 04 2020

«Դոմոդեդովո» օդանավակայանում քաղաքացիների քայլերից տեղյակ չեմ․ Զարեհ Սինանյան



Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, թե «Դոմոդեդովո» օդանավակայանում ՀՀ 135 քաղաքացի հրաժարվել է դեսպանության տրամադրած սնունդից և հյուրատներ տեղափոխվելու առաջարկից, տեղյա՞կ է՝ ինչու են նման քայլի դիմել, ի՞նչ լուծում է նրանց առաջարկվելու ասաց․ «Քաղաքացիների քայլերից տեղյակ չեմ, բայց չվերթները, որոնք կազմակերպվել են, արդեն ցույց են տալիս, թե ինչ ջանքեր է գործադրում ՀՀ կառավարությունն այդ ուղղությամբ»։

Սակայն, նրա խոսքով,  հնարավորություններն անսահմանափակ չեն․ այնուամենայնիվ Սինանյանը վստահություն հայտնեց, որ հայերին հայրենիք վերադարձնելու գործընթացը շարունակական է լինելու:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ