17 04 2020

ՌԴ-ում մնացած մեր քաղաքացիների համար կացարան ենք փնտրում․ խնդիրը լուրջ է․ Զարեհ Սինանյան



Մենք մի պահ մոնիթորինգ էինք անում այդ թիվը, բայց հասկացանք, որ արդեն դա անիմաստ է, թիվն այնքան մեծ է, որ ամեն օր դրան հետևելը դժվար է։ Իսկ վարակվածների թիվը մեծ է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով աշխարհի տարբեր պետություններում մեր վարակված հայրենակիցներին ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Սինանյանը կարծիք հայտնեց, որ հայկական սփյուռքում վարակվածների թիվը շատ ավելի մեծ է, քան՝ պատկերացնում ենք: Վարակվածներ կան ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում, Եվրոպայի բոլոր երկրներում:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ