17 04 2020

Ցավոք վարակվածներ կան նաև ԱԻՆ համակարգում․ Արմեն Հարությունյան



Ցավոք վարակվածներ ունենք նաև մեր համակարգում, իսկ մեր համակարգում վարակի տարածման վտանգներն էլ ավելի մեծ են, քանի որ մենք ունենք զորքի վերաբաշխման խնդիր և այս պահին արդեն պլանավորում ենք, թե ինչպես պետք է վերաբաշխել ուժերը վարակի տարածման և այլ արտակարգ դեպքերի քանակի մեծացմանը զուգահեռ: Ունենք վարակվածության 5 դեպք, որից 3-ն այս պահին գտնվում են բուժման ընթացքում, երկուսն ապաքինվել են: Բոլոր կոնտակտավոր ծառայակիցներն այս պահին գտնվում են մեկուսացման մեջ: Ունենք 42 մեկուսացված։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ասաց ԱԻՆ փոխնախարար Արմեն Հարությունյանը, նշելով, որ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, այս տարի արտակարգ դեպքերի թիվը 190-ով աճել է: Մինչ այս պահը հանրապետությունում տեղի է ունեցել 3621 արտակարգ դեպք:
 

Մանրամասն՝ տեսանյութում։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ