Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է եւս մեկով։ Այս մասին ֆեյսբուքյան իր գրառմամբ հայտնել է մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
«Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը Լոռիում ավելացավ ևս 1_ով: Այսօրվա դրությամբ վարակվել է 10 անձ, ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 9_ը, 1_ը բուժվել և տուն է վերադարձել: Համապատասխան ցուցումները չպահպանելու դեպքում այս թվերը կարող են աճել:
Մնացեք տանը, պահպանեք պարետի ցուցումները:
Առողջ եղեք)»․- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը