Ես հիմա Դանիայում եմ` Կոպենհագենում, որտեղ իմ ընտանիքն է, ծնողներս են, դեկրետում եմ, բայց շարունակում եմ աշխատել, քանի որ այս իրավիճակը, այս խնդիրները, որ ունենք, հաշվի առնելով՝ իմ որոշումն է եղել, որ աշխատեմ մինչև վերջ: Ես ինձ լավ եմ զգում, խնդիր չկա, կվերադառնամ որքան հնարավոր է շուտ: Երբ երեխան մի քանի ամսական լինի, կուզեմ վերադառնալ, բայց պարզ է՝ դա կախված է նաև թռիչքներից, քանի որ հիմա թռիչքներ չկան։ Այս մասին ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, պատասխանելով հարցին՝ ե՞րբ է վերադառնալու աշխատանքի:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը