14 04 2020

Զեկույցում նշված խնդիրներն ընդհանրապես կապ չունեն նոր ղեկավարության հետ․ Ռևազյան



Զեկույցը, որը պատրաստել է ԵՄ մեզ համար, այնտեղ որևէ ձևով նշված չէ, որ թերությունները վերջին երկու տարվա ընթացքում են հայտնաբերվել: Կոնկրետ թերություններ են նշում, որոնք նկատել են այցի ընթացքում՝ փետրվարի 3-7-ը: Բայց նշված չէ, որ թերությունները փոխկապված են վերջին երկու տարվա հետ: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում ասուլիսին ասաց քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն, անդրադառնալով վերջին շրջանում աղմկահարույց հրապարակումներին, ըստ որոնց՝ միջազգային ավիացիոն կազմակերպությունը վատ է գնահատել ՀՀ ՔԱԿ-ի աշխատանքները, և հնարավոր է հայկական ավիափոխադրողների թռիչքները ԵՄ երկրներ կասեցվեն:

Ռևազյանը վստահեցրեց՝ ունեն միջազգային կառույցի հայտարարությունը, որի ղեկավար կազմը նշում է, որ զեկույցում նշված խնդիրներն ընդհանրապես կապ չունեն նոր ղեկավարության կամ այս իրավիճակի հետ, որ վերջերս է հայտնաբերվել: Ռևազյանն ասաց, որ այս հայտարարությունը հրապարակելու հնարավորություն ունեն:
 

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ