ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը տեսակապի միջոցով խոսել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող այն ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր նախորդ օրվա չարտերային թռիչքով չեն կարողացել մեկնել Հայաստան։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հայտնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը տեսակապի միջոցով խոսել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող այն ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր նախորդ օրվա չարտերային թռիչքով չեն կարողացել մեկնել Հայաստան։
Միեւնույն ժամանակ քաղաքացիները դեսպանությանն են փոխանցել հնարավոր չվերթին սպասողների ցուցակը։
Ցուցակը հրապարակում ենք քաղաքացիների խնդրանքով։
Նշենք, որ հետագայում դեպի Հայաստան հնարավոր թռիչքի պարագայում նշյալ քաղաքացիներին կտրվի առաջնահերթություն։
Դեսպանությունն իր կողմից ցուցակը կփոխանցի թռիչքն իրականացնող ավիաընկերությանը։
Նշենք նաեւ, որ առաջիկա ժամանակահատվածում դեպի Երեւան թռիչք չի նախատեսվում։
Հնարավոր թռիչքի մասին տեղեկատվություն ստանալուն պես կտեղեկացնենք քաղաքացիներին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը