13 04 2020

Եթե ոչինչ չանեինք, ապա միայն Երևանում կունենայինք հարյուրավոր զոհեր. Տիգրան Ավինյան



Կառավարությունն արտահերթ նիստում որոշում է ընդունել երկրում մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարացնելու մասին՝ ապրիլի 14-ին 17:00-ից մինչև մայիսի 14-ը 17:00: Այս մասին ապրիլի 13-ին ԱԺ արտահերթ նիստում Կառավարության որոշումը ներկայացնելիս ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

ԱԴ ռեժիմը երկարացնելու որոշման իրավաչափության մասին խոսելիս Ավինյանը նշեց, որ այս ռեժիմի հայտարարման համար պատճառ դարձած հիմնավորումները պահպանվում են, իսկ Կառավարությունն իրավունք ունի երկարացնելու դրա գործողության ժամկետը՝ հետևելով նախատեսված կարգին:

Նա նշեց, որ կորոնավիրուսի համավարակը կոտրել է բազմաթիվ միֆեր և վերարժևորել պետության դերն ու մարդու կարողությունների սահմանները. պտություններ առջև դրված է երկու գերնպատակ՝ արդյունավետ կառավարել ճգնաժամը և նախապատրաստվել հետկորոնավիրուսային աշխարհին: Նրա խոսքով, այս պայքարում չկա բացարձակ արդյունավետտ ռազմավարություն, անհնար է համավարակն ամբողջովին վերացնել, մինչդեռ դրա դեմ պատվաստանյութի պատրաստումը կլինի ամիսներ անց, եթե ոչ մեկ տարի անց:

«Հասարակությունները կանգնած են կարևոր երկընտրանքի առջև՝ փորձել խուսափել մեծաքանակ զոհերից և դանդաղեցնել վարակի տարածման արագությունը՝ որպեսզի առողջապահական համակարգն ի վիճակի լինի սպասարկել հիվանդներին, միաժամանակ մեծ վնաս հասցնելով տնտեսությանը, կամ թույլ տալ վարակի արագ տարածում՝ մարդկանց մոտ ձևավորելով դիմադրողականություն և հնարավոր դարձնելով արագ վերադարձը բնականոն կյանքին՝ ունենալով ավելի մեծ թվով զոհեր: Երկուսն էլ ունեն իրենց գինը, երկրների մեծ մասը գնում է առաջին ճանապարհով՝ չբացղառտելով, որ կարող է անցնել երկրորդ տարբերակին»,-ասաց Ավինյանը:

Նա անդրադարձավ Հայաստանում վարակի տարածման տեսանկյունից ռիսկայնությանը՝ նշելով. «ՀՀ բնակչության 12 տոկոսը կամ ավելի քան 353 հազար մարդ համարվում է ռիսկային խումբ ըստ տարիքի՝ անկախ առողջական վիճակից: Խրոնիկ հիվանդությունների մասով, երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցող անցաց թիվը ՀՀ-ում 77 418 է, Սրտի իշեմիկ հիվանդություն ունեցողների թիվը 71 025 է, հիպերտենզիա ունի 145 408 քաղաքացի: Ընդ որում, սրանք միայն գրանցված դեպքերն են: Ամենառիսկային գոտում են այն անձինք, որոնք ունեն մի քանի խրոնիկ հիվանդություն և գտնվում են ռիսկային տարիքային խմբում:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ