Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի 8-րդ շտապ բուժօգնության հիվանդանոցում 63-ամյա տղամարդ է մահացել, որի անալիզի արդյունքները հաստատել են նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը: Այս մասին տեղեկացնում է РИА Воронеж գործակալությունը` հղում տալով Վորոնեժի մարզի կառավարության մամուլի ծառայությանը:
Հայաստանի քաղաքացին Մոսկվայից Վորոնեժ էր մեկնել մարտի 24-ին: Նա պատմել էր, որ առաջին ախտանշաններն ի հայտ են եկել ապրիլի 2-ին: Այդ ժամանակ նա բուժօգնության չի դիմել: Ինքնազգացողության վատացման պատճառով ապրիլի 6-ին շտապօգնություն է կանչել: Բժիշկները նրա մոտ կորոնավիրուս են կասկածել և հոսպիտալացրել են:
Համակարգչային տոմոգրաֆիան հիվանդի մոտ երկկողմանի թոքաբորբ է հաստատել: Բուժումը բարդացել է հիվանդի մոտ սրտանոթային և շնչառական համակարգերի լուրջ քրոնիկ հիվանդությունների պատճառով, և ապրիլի 12-ին նա մահացել է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը