11 04 2020

Հերթերի համար մարդիկ են մեղավոր․ Սերգեյ Հարությունյան

Հերթերի համար մարդիկ են մեղավոր․ Սերգեյ Հարությունյան

Բանկերում ու սուպերմարկետներում հերթ ստեղծողը մենք ենք՝ քաղաքացիներս: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երևանի օպերատիվ շտաբի ղեկավար, Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչպես պետք է լուծվի բանկերում և սուպերմարկետներում հերթերի հարցը:

«Մենք ինքներս կարող ենք գիտակցելով վարակի տարածման կանխարգելման աշխատանքը, մեր փոքր լուման մենք ինքներս դնենք, պահպանենք սոցիալական հեռավորությունը և չստեղծենք այդ հերթը»,-ասաց նա:

Հարությունյանը հավելեց, որ իրենք մասնավոր սեկտորի ներկայացուցիչների հորդորել են, որ վերահսկողություն սահմանվի հերթերի կանոնակարգման ուղղությամբ. «Նույնիսկ տեսանյութ հրապարակվեց, որտեղ ցույց էր տրվում, թե ինչպես պետք է պահել սոցիալական հեռավորությունը դրամարկղների մոտ: Որպեսզի մեր քաղաքացիները հետևեն, հեռու մնան իրարից: Երեկ էլ ահազանգ ունեինք, որ մի սուպերմարկետում շատ մեծ հերթ է եղել: Մենք կապվել ենք սուպերմարկետի ղեկավարության հետ, տեղյակ ենք պահել, ասացին, որ կկանոնակարգենք, կհետևենք, որ հերթ չլինի»:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ