10 04 2020

ՀՀ վերադառնալու ցանկությամբ ԱԳՆ-ում գրանցված է 1870 ՀՀ քաղաքացի. Մնացականյան

ՀՀ վերադառնալու ցանկությամբ ԱԳՆ-ում գրանցված է 1870 ՀՀ քաղաքացի. Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Հ1-ի եթերում նշեց՝ ՀՀ քաղաքացիների վերադարձի ապահովումը չափազանց կարևոր է, և այստեղ շատ էական է համադրել երկու կարևոր գործառույթ՝ ապահովել, որ առողջապահական անվտանգային համակարգը գործի անխափան, և ապահովել, որ մեր քաղաքացիները մնան անվտանգ պայմաններում՝ վերադարձի միջոցով, կամ եթե մնում են տեղերում, գտնել ճանապարհը, որ կարողանանք ապահովել նրանց անվտանգությունը:

«Ըստ մեր տվյալների՝ մարտի մեկից ի վեր Հայաստան է վերադարձել 63 322 ՀՀ քաղաքացի, մեզ մոտ 47 երկրներում գրանցված են 1870 քաղաքացիներ: Առաջին շրջանում անմիջապես սկսեցինք դիմել մեր քաղաքացիներին, որ դադարեցնեն ճամփորդություններն ու վերադառնան Հայաստան։ Մեծ մասն արձագանքեց»,- ասաց նա:

«Շարունակում ենք աշխատանքները, որ կարողանանք ՌԴ-ից մեր հայրենակիցների տեղափոխությունները կազմակերպել: Հիմա Հայաստանի սահմանը պետք է հատած լինեն արդեն Իարայելից 10 ուսանող, ԱՄՆ-ից 34 ուսանող ճանապարհին է, վաղը հասնելու են Թբիլիսի, որտեղից էլ Երևան», ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ