10 04 2020

Թորոսյանը խոստովանեց վերջապես՝ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել․ կարծիք

Թորոսյանը խոստովանեց վերջապես՝ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել․ կարծիք

Անժելա Էլիբեգովան էջում գրում է․

«Արսեն Թորոսյան. «Երբ երկրով մեկ, ազգովի ուժասպառ լինենք, թեստավորումն ու բուժումը կթողնենք, մեկուսացում չենք անի, քանի որ անիմաստ կլինի»։

Առողջապահության նախարարն էսօր խոստովանեց վերջապես, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել ու պատրաստում է մեզ «ով մեռավ, մեռավ» փուլին։ Ձեր կյանքը ձեր պատասխանատվության մակարդակից է կախված միայն։ Աշխատեք ողջ մնալ, ընկերնե՛ր։

***

Մինչև մայիսի 14-ն ուզում են կարանտինը երկարաձգեն։ Այդ կապակցությամբ 3 հարց՝

1. Եթե պաշտոնական թվերը տեմպերի նվազման մասին իրական են, ապա իմա՞ստը ևս մի ամիս պարալիզացնելու երկիրը:

2. Եթե բնակչության գերակշիռ մասին մեկ է չեք կարողանում ստիպել նստել տանը, ոչ մի արտակարգ դրություններով ենթարկել չի ստացվում, իմաստը էս կարանտինի ո՞րն է առհասարակ: Սաղ թափած են դրսերը ու ոտներին չի ձեր արգելքները։

3. Տնտեսական հետևանքների տակ եք մնալու, վստահաբար պատրաստ չեք դրան ու վստահաբար ճգնաժամային կառավարման ունակ չեք, ի՞նչ եք անելու 3 ամսից, պլան ունե՞ք գոնե»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ