10 04 2020

Ինչ անել, եթե լրանում է ԱՄՆ-ում ձեր գտնվելու ժամկետը, բայց դուք չեք կարող լքել երկիրը

Ինչ անել, եթե լրանում է ԱՄՆ-ում ձեր գտնվելու ժամկետը, բայց դուք չեք կարող լքել երկիրը

Հայաստանի ԱԳՆ հայտարարություն է տարածել ԱՄՆ-ում կեցության իրավունքի երկարաձգման վերաբերյալ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի քաղաքացիներ,

Եթե լրանում է ԱՄՆ-ում ձեր գտնվելու թույլատրված ժամկետը եւ COVID-19-ի հարուցած սահմանափակումների պատճառով դուք չեք կարող լքել երկիրը սահմանված ժամկետում, ապա կարող եք դիմել ԱՄՆ-ում ձեր կեցության ժամկետը երկարաձգելու համար` հետեւելով հետեւյալ քայլերին.

1.Ստուգեք ձեր`ԱՄՆ-ում գտնվելու թույլատրված ժամկետը I-94 ձեւի վրա, որը հասանելի է նաեւ առցանց հետեւյալ հղումով. 

2.Այցելեք ԱՄՆ քաղաքացիության եւ միգրացիոն ծառայության կայքէջը եւ լրացրեք կեցության կամ մուտք արտոնագրի երկարաձգման` I-539 ձեւի դիմումը: Այն հասանելի է հետեւյալ հղմամբ: Կցեք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ կից նամակ` ներկայացնելով թե ինչ իրավիճակով է պայմանավորված ձեր երկարաձգման խնդրանքը: Անպայմանորեն, դիմումը լրացրեք մինչեւ ձեր օրինական կեցության ավարտը:

3.Եթե ունեք ֆինանսական դժվարություններ եւ ի վիճակի չեք վճարել երկարաձգման համար անհրաժեշտ պետական տուրքը, ապա կարող եք լրացնել նաեւ տուրքի ազատման վերաբերյալ I-912 ձեւի դիմում` հիմնավորելով ձեր ֆինանսական դժվարությունները:

Մանրամասները` հետեւյալ հղմամբ. 

4.Երկարաձգման վերաբերյալ դիմում մուտք անելուց հետո համակարգը ձեզ կտա 13 նիշանոց համար, որով կարող եք առցանց ստուգել դիմումի կարգավիճակը անցնելով հետեւյալ հղմամբ.

Հաշվի առնելով համապատասխան գրասենյակների փակ լինելու հանգամանքը, դուք այս փուլում դեռեւս չեք կարողանա հանձնել դիմումի համար պահանջվող կենսաչափական տվյալները եւ դրանք հանձնելու հնարավորության վերաբերյալ կստանաք լրացուցիչ ծանուցում USCIS-ից: Այնուամենայնիվ, ձեր երկարաձգման դիմումը մուտքագրելու պահից, այնքան ժամանակ քանի դեռ ձեր դիմումը ընթացքի մեջ է եւ չեք ստացել դրական պատասխանը (ինչը կարող է տեւել մինչեւ 240 օր)` ԱՄՆ-ում ձեր կեցությունը կհամարվի օրինական:

Հավելյալ հարցերի եւ տեղեկության համար կարող եք այցելել ԱՄՆ միգրացիոն գործակալության կայք հետեւյալ հղումով` USCIS.gov կամ զանգահարել գործակալության` 1 (800) 375-5283 հեռախոսահամարով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ