News.am-ը գրում է․ «Մեզ ասել են, որ ձեր ղեկավարությունը չի ուզում դուք գնաք Հայաստան, զուտ տեղի խնդիրն է եւ վարչապետը հրաման է տվել, որ ոչ մի թռիչք չիրականանա մինչեւ տեղի խնդիրը չլուծվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում դեպի Հայաստան թռիչքի սպասող ՀՀ քաղաքացիներից Էդիկ Նալբանդյանը։
«Ժողովուրդ ջան, հնարավո՞ր է նման բան, Հայաստանւմ տեղ չկա՞, որ պարոն վարչապետը իր ժողովրդին կարողանա իր երկրում տեղավորի։ Այստեղ մարդիկ կան, որ մնալու տեղի խնդիր ունեն, տոսմսի խնդիր ունեն եւ նմանատիպ այլ խնդիրներ։ Բոլորը Ռուսաստանի տարբեր քաղաքներից են եկել այստեղ ու չեն կարողանում թռնեն։ Այսօր ժամը 11։00 դեպի Հայաստան թռիչք կար, բայց հանեցին, չգիտենք ինչու»։
Քաղաքացու խոսքով՝ ներկա պահին խնդիր է նաեւ իրենց հետ գնալը, քանի որ մարդկանց մոտ այդքան գումար չկա. «Բոլորս էլ մնալու տեղ չունենք, բոլորս էլ այստեղ պետք է մնանք։ Մարդիկ կան, որ 3–4 օր է օդանավակայնում են քնում։ Դեսպանատունն ասում է, որ թռիչք է լինելու սպասում ենք օրերով, գիշերները, որ տոմս ձեռք բերենք, բայց մարդիկ գալիս են ներքին կարգով տոմսերը առնում, թռնում են, թե հիմա դեսպանատան աշխատողները բիզնես են բացել, որ ժողովրդին տոմսերը էժան լինի, իենք թանկով ծախում են, իրենք իրենց ներքին խոհանոցում կիմանան»։
Նրանց խոսքով՝ իրենք տոմսեր գնել են, սակայն երբ թռիչքները չեղարկվել են, իրենց տոմսերի համար վճարած գումարները հետ չեն վերադարձրել, հիմա ստիպված պետք է նոր տոմսեր գնեն, սակայն դրանք շատ թանկ են։
«Ես 2 օր էլ մնամ տոմսի փող էլ չեմ ունենա։ Բացի այդ էլ այնպիսի գներ են դրել, մարդիկ ինչո՞վ առնեն, առանց այն էլ մնացել են առանց աշխատանք, մնացել են դրսում, ինչո՞վ առնեն, 16 հազար, 18 հազար, 42 հազարով անգամ տոմս են վաճառում, ո՞նց առնեն մարդիկ։ Եթե կորոնավիրուսից չմեռնենք, այսպես կմեռնենք, ոչ մասկա հագնենք, ոչ ուտենք, ոչ խմենք, վաղը յուս օրն այստեղից էլ են դուրս հանելու, մարդիկ ո՞ւր են գնալու։ Ոչ մեկ լավ կյանքից, լավ օրից չի եկել նստել այստեղ։ Արդեն մի քանի տոմս առել, կորցրել ենք, չգիտենք էլ դրանց գումարները հետ կստանանք, թե ոչ, էլ այդ գներով մարդիկ ո՞նց տոմս առնեն, ո…նց վերադառնան։ Կամ մարդիկ, որքանով վստահ լինեն, որ տեմսերն առնեն, նորից չեղյալ չեն հայտարարի ու ամիսներով սպասեն, թե իրենց փողը երբ հետ կվերադարձնեն։ մարտի 31–ին տոմս եմ առել, ոչ այդ կազմակերպությունը կա, ոչ վերադարձ կա, անգամ հեռախոսի համարին զանգում ենք՝ չկա։ Մարտի 31–ին ժամը 9։410 «Շերեմետեվո» օդանավակայանից պետք է թռնեինք ու չեղյալ համարվեց, ոչ էլ տոմսերը վերադարձ արին»,– ասացին քաղաքացիները։
Նրանց խոսքով՝ այս պահիին կոնկրետ պատասխանի են սպասում, թե արդյոք թռիչք լինելու է, թե՞ ոչ. «Ուզում ենք կոնկրետ պատասխանեն, ինքնաթիռներ լինելո՞ւ են, թե՞ ոչ, չարտեր լինելո՞ւ է, թե՞ ոչ, ուրիշ բան չենք ուզում, որ գոնե ամեն մարդ իր գլխի ճարը տեսնի։ Եթե թռիչք էլ լինի արդար ձեւով տոմսերը տան, ոչ թե դեսպանատունը ներքին կարգով, իրենց ծանոթներին տան կամ բիզնես անելով աճուրդի հանեն՝ 30 հազար, 40 հազար, ով ավելին կտա»։
Քաղաքացիները դիմում են ՀՀ վարչապետին, ԱԺ պատգամավորներին, որպեսզի զբաղվեն այս հարցով եւ իրենք գան Հայաստան. «Այնպես չի, որ այս կարգավիճակը մեզ դուր է գալիս, մենք էլ ինքնասիրություն ունենք, մենք էլ մարդ ենք, մեզ պետք չէ, որ ողորման, պարզապես մի քիչ մատչելի գներով տրամադրեք չվերթներ, թռնենք գանք մեր հայրենիք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը