08 04 2020

Երեք թեմերից՝ ընդհանուր թվով 90 հազար դոլար նվիրատվություն է եղել

Երեք թեմերից՝ ընդհանուր թվով 90 հազար դոլար նվիրատվություն է եղել

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից թեմակալ առաջնորդներին ուղղված շրջաբերական գրությանն ընդառաջ, որով կոչ էր ուղղվել հովվական խնամքի և իրենց երկրներում նեղության մեջ հայտնված հայորդիներին զորակցելու հետ մեկտեղ հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնելու հայրենիքին՝ համավարակի դժվարին պայմաններում անմիջական կարիքներն հոգալու համար՝ տարբեր թեմերից այդ նպատակով ընծայաբերումներ են փոխանցվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Ներկայում նվիրատվություններ են ստացվել երեք թեմերից։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից և Եգիպտոսի հայոց թեմից փոխանցվել է քսան հազարական ԱՄՆ դոլար գումար առողջապահական ոլորտում անհրաժեշտ պետքերի համար։

ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմը նվիրաբերել է հիսուն հազար ԱՄՆ դոլար գումար կրթական ծրագրերի օժանդակության համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ