Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ապրիլի 8-ին հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով կառավարության որոշմանը, ըստ որի՝ մոտ 550 հազար դոլար կտրամադրվի Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին՝ կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրություն սկսելու համար, պատասխանեց հարցին, թե արտադրության հետ կապված ինչ հաշվարկներ են արվել. «Այս հարցով մենք չենք զբաղվում, այլ ԿԳՄՍ նախարարությունը, որովհետև գիտական և գիտահետազոտական ինստիտուտներն այդ ոլորտում են գտնվում: Բայց համոզված եմ, որ այդպիսի հաշվարկներ արվել են, և ես շատ լավ ծանոթ եմ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի գործունեությանը և գիտեմ, որ այնտեղ պրոֆեսիոնալ մասնագետներ կան ու բազմաթիվ գիտական հոդվածներ, նաև մինչև արտադրանքներ են թողարկվել: Ես հավատում եմ իրենց ներուշժին և նաև հավատում եմ նրան, որ այդ խմբաքանակները, որոնք արտադրական հզորությունների կվերածվեն, հետագայում նաև կկարողանան ծառայել թ՛ե Հայաստանի, թե՛ միջազգային տեսանկյունից կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը