08 04 2020

Ի՞նչ կարվեն թոքերի արհեստական օդափոխման հավաքագրված սարքերը. Հակոբ Արշակյան



Թոքերի արհեստական օդափոխման սարքերի վերաբերյալ մեր վերջին կոչերին իսկապես շատ լավ արձագանքներ են ստացել: Այս մասին ապրիլի 8-ին ասուլիսի ժամանակ ասաց  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և ընդգծեց, որ օդափոխման սարքերի վերաբերյալ ավելի քան 280 նամակ են ստացել:

«Վերջին երկու օրերի ընթացքում արդեն ուսումնասիրել ենք նամակները և դասակարգվել: Կարող ենք արձանագրել, որ տարբեր տեղերից հայտնաբերված և տրամադրված 10 սարք ունենք այս պահին, որոնք վերականգնվել են և ենթակա են շահագործման ու անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք դա տրամադրել առողջապահության նախարարությանը: Գործընթացը շարունակական բնույթ է կրում, և մենք ամեն օր զանգեր ու նամակներ ենք ստանում այս կամ այն տեղում դուրս գրված կամ որևէ մեկի տանը, հիվանդանոցում չշահագործվող անսարք սարքերի մասին, որոնք տրամադրում ենք ինժեներական ասոցացիային վերանորոգելու համար: Տասնյակ նամակներ էլ ստացել ենք արտերկրի մեր հայրենակիցներից, ովքեր արձագանքում են և անհրաժեշտության դեպքում պատրաստ են օգնություն տրամադրել: Վերջերս տասնյակ նյութեր են շրջանառվում տարբեր մարդկանց և խմեբրի կողմից թոքերի արհեստական օդափոխման սարքերի վերաբերյալ, և ես պետք է ասեմ, որ որոշները լուրջ սարքեր են, բայց մեծամասությունը 3D պրինտերով տպած ինչ-որ սարքեր են, որոնք հիմնականում չեն լուծում այն խնդիրները, որոնք դրված են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ