07 04 2020

Վարակվածը ոչ թե «Դարոինկ» ընկերության աշխատակից է, այլ մենեջեր․ Գերոգի Ավետիսյան



Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների շարքերում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր չկան: Այս մասին քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Անդրադառնալով օրեր առաջ տարածված տեղեկությանը, որ «Դարոինկ» ընկերության աշխատակից է կորոնավիրուսով վարակվել, Ավետիսյանը նշեց․

«Կորոնավիրուսով վարակվածը ոչ թե «Դարոինկ» ընկերության աշխատակից է, այլ մենեջեր: Իհարկե, դա ավելի արագ վարակվելու վտանգ կարող է լինել: Ինչ վերաբերում է տվյալ ընկերության աշխատակիցներին, ապա նրանք մենեջերի հետ չեն շփվել: Վարակի տարածումը տվյալ գործարանում գրեթե զրոյական ռիսկ ունի»։

Հարցին՝ արդյո՞ք խախտումները վերացվում են հորդորներով ու թերությունները վերացնելով, թե կան սահմանված պատիժներ, ՍԱՏՄ ղեկավարը հայտարարեց, որ լինում են հորդորներ, կասեցումներ, ինչպես նար հրապարակումներ. «Մեր լավագույն գործիքներից մեկը հանրային իրազեկումն է: Տնտեսվարողներն ավելի շատ վախենում են իրենց խնդիրների մասին հրապարակումներից, քան՝ մաքսիմալ 300 հազար դրամ տուգանքից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ