Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ապրիլի 7-ի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:
«Սիրելի կանայք,
ՀՀ սահմանադրական դատարանի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս հայտնելու մեր գնահատանքն ու երախտագիտությունը, բարձրաձայնելու մեր զգացմունքները մեր մայրերին, տատիկներին, քույրերին ու դուստրերին։
Միաժամանակ, ապրիլի 7-ն ընտանեկան արժեքները կարևորելու, մայրությունն ու գեղեցկությունը նորովի մեծարելու օրն է։ Կասկածից վեր է, որ Հայ կինը և նրա մարմնավորած կերպարը մշտապես եղել է յուրաքանչյուր ընտանիքի հենասյունը և հենքը։
Սիրելի կանայք,
Կրկին շնորհավորելով Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ` մաղթում եմ քաջ առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն և ամենօրյա գործնական հաջողություններ: Ցանկանում եմ նաև հատուկ շնորհավորական խոսքեր հղել կին բուժաշխատողներին, ինչպես նաև հանրային առողջության և անվտանգ կյանքի կազմակերպման գործում ակտիվորեն ներգրավված կանանց, ովքեր անգամ այս տոնական օրը շարունակում են պատվով կրել իրենց ծառայությունն ու առաքելությունն ի բարօրություն մեր հասարակության»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը