07 04 2020

Նոր վարկ ՎԶՄԲ-ից՝ համայնքային ճանապարհներ կառուցելու համար

Նոր վարկ ՎԶՄԲ-ից՝ համայնքային ճանապարհներ կառուցելու համար

ՀՀ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Տարածքայաին կառավարման և ներդրումների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

«Առաջին վարկային ծրագիրը այս ծրագրի շրջանակներում կազմել է 170 մլն եվրո, և այդ ծրագրի շրջանակնեչում իրականացվել  է շուրջ 2111 կմ ճանապարհի հիմնանարոգում։ Դրանք կատարվել են ՀՀ համայնքներում և սա կենսական նշանակություն ունի հեռավոր համայնքի բնակիչների համար։ Նշեմ, որ 41 կմ կատարվել է խնայված միջոցների հաշվին»,- ասաց Պապիկյանը։

Նա նշեց, որ սա վարկային համաձայնագրի հաջորդ փուլն է, որը ստորագրվել է 2019 հոկտեմբերի 10-ին․ «Համաձայնագրով բանկը ՀՀ-ին տրմադրում է 13 մլն 400 հազար եվրո գումար կենսական նշանակության ճանապարհային ցանցի համար, ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման համար։ Այս գումարի շրջանականերում նախատեսվում է իրականցնել 65 կմ ճանապարհների հիմնանորոգում։ Հիմնական աշխատանքներն ավարտված են նախագծման, և համաձայնագրի վավերացումից հետո կհայտարարվեն մրցույթները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ