06 04 2020

Կորոնավիրուսով վարակվածներից 35-ի վիճակը ծանր է, 8-ինը՝ ծայրահեղ ծանր. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսով վարակվածներից 35-ի վիճակը ծանր է, 8-ինը՝ ծայրահեղ ծանր. Արսեն Թորոսյան

Ունենք 146 թոքաբորբի դեպք, որից 35-ի վիճակը ծանր է, մեծ մասը թթվածնի կարիք ունի, 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկուցվածների թիվը 1500 է, իսկ հատուկ ցուցումով ինքնամեկուսացման մեջ են գտնվում 5000 անձ: Այս մասին այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ վարակվածների մեծ մասը ջերմություն չունի: Արսեն Թորոսյանը ներկայացրեց վերջին օրերի վարակման դեպքերի դինամիկան և նշեց, որ տեմպը կոտրելու բոլորի ջանքերը պետք է կրկնապատկվեն, եռապատկվեն: Նա նշեց, որ այսօր ութ օրը մեկ կրկնապատկման դինամիկա կա։

«Մենք այս պահին ունենք 1400 հատուկ մահաճակալային ֆոնդ առանձնացված՝ միայն կրոնավիրուսային հվիանդների համար, որոնց կեսն է զբաղեցված»,-ասաց նա և նշեց, որ այն հիվանդները, որոնք գանգատներ չունեն, հյուրանոցներում են:

Մանրամասն` տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ