06 04 2020

Արտոնություններ՝ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին



Երրորդ հանրապետության անկախացումից ի վեր ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների թիվը նվազել է և ազգային փոքրամասնությունները, չնայած Հայաստանում լուրջ խնդիրներ չունեն, այնուամենայնիվ, գործիքներ էլ չունեն իրենց ազգային ինքնությունը պահպանելու: Սա թույլ կտա, որ իրենք մոտ լինեն իրենց ազգային ինքնությանը, իրենց արմատներին և կարողանան մասնակցել կրոնական, ազգային ծիսակատարություններին: Այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը առաջարկելով «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» լրացում կատարել:

Կոնկրետ ո՞ր ազգային տոներն են Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ Ռուստամ Բաքոյանը պատասխանեց, որ ազգային փոքրամասնությունները Հայաստանում 11-ն են ու հստակ նշել, թե կոնկրետ որ օրերն են տոն իրենց համար, սխալ կլինի. «Ցանկացած ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, որը կցանկանա մասնակցել իր կրոնական ծիսակատարությանը, օրինակ, եզդիների պարագայում ապրիլի 15-ին Նոր տարի է, պետք է հնարավորություն տրվի, որ իրենք այդ օրը մասնակցեն: Ապրիլի 1-ին ասորիների Նոր տարին էր»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ