Երեկ՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի Ժամը 22։45-ի սահմաններում Գայի պողոտայի և Թոթովենցի փողոցի խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 34-ամյա Էդգար Հ-ի վարած «Ջին Բեյ» մակնիշի 610 OC 61 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 23-ամյա Գրիգոր Ա-ի վարած Honda մակնիշի 35 ZR 016 համարանիշի ավտոմեքենաները։
Բախումից հետո «Ջին Բեյի» վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել էլեկտրասյանն ու Երևանի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Մ-ի վարած Opel մակնիշի 9688 ID համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով «Ջին Բեյ»-ի ուղևոր՝ 41-ամյա Լ. Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթպահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Ավետիսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ հետաքննիչ Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Ջին Բեյ» մակնիշի ավտոմեքենան հաշվառված է «Աշտարակ» բժշկական կենտրոնի հաշվակշռում, և բժիշկները կորոնավիրուսի կասկածանքով քաղաքացու էին տեղափոխում հիվանդանոց, իսկ վիրավոր այդ քաղաքացուն առաջինը օգնության է հասել մեկ այլ քաղաքացի, ով մինչև բժիշկների ժամանումը, ինքն է օգնել ու հետո, երբ օգնող քաղաքացուն հայտնել են, ոո վիրավորը կորոնավիրուսի կասկածանքով տեղափոխվում է հիվանդանոց, այդ քաղաքացուն խնդրել են, որպեսզի իրեն ստուգման նպատակով նույնպես տեղփոխեն հիվանդանոց, սակայն գրեթե 1 ժամ ոչ մի արդյունք, և չկարողացանք պարզել, թե արդյո՞ք այդ քաղաքացին, ով օգնություն էր ցուցաբերել վիրավորին, տեղախոխվեց հետազոտման։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը