Աշխարհում այժմ 18 երկիր է հաշվվում, որտեղից նոր տեսակի կորոնավիրուսի վարակման մասին տեղեկություններ չեն ստացվել, այս մասին վկայում են ամերիկյան Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի հրապարակած տվյալները։
Խոսքը Վանուատուի, Եմենի, Կիրիբատիի, Հյուսիսային Կորեայի, Կոմորյան կղզիների, Լեսոտոյի, Մարշալյան կղզիների, Միկրոնեզիայի, Նաուրուի, Պալաուի, Սամոայի, Սան Տոմե և Պրինսիպիի, Սողոմոնյան կղզիների, Տաջիկստանի, Տոնգայի, Թուրքմենստանի, Տուվալուի և Հարավային Սուդանի մասին է:
Միևնույն ժամանակ, տվյալ երկրների մեծ մասը ոչ մեծ կղզային պետություններ են, որոնք արտաքին աշխարհի հետ սահմանափակ կապեր ունեն։ Այսպիսով՝ կորոնավիրուս չի հայտնաբերվել աշխարհի 10 ամենաքիչ այցելություններն ունեցող երկրներից 7-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը