Մարտի 24-ից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 257 կազմակերպությունում իրականացրել է մշտադիտարկումներ, և 38 կազմակերպության, ներառյալ մասնաճյուղերը, գործունեությունը 6 ժամով դադարեցվել է, խախտումներ են եղել, չեն պահպանվել կանոնները՝ աշխատողներին օրը երկու անգամ ջերմաչափումը, ծորակից մշտական ջրի առկայությունը, հանդերձարաններով ապահովումը: Այս մասին այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:
Նա նաև նշեց՝ մինչև հանրային տրանսպորտի գործունեության արգելքը, ստուգվել է ուղևորափոխադրում իրականացնող 64 կազմակերպություն, թե ինչպես են ապահովում անվտանգության կանոնները՝ ախտահանումը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը