Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու էր եկել նրա եղբայրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը, ով նաև լուսանկար է հրապարակել հուզիչ հանդիպումից:
«Մինչ օրս աղջնակին հարազատներից ոչ ոք չէր տեսակցել:
Տարիների դադարն ավարտվեց նման ջերմ գրկախառնությամբ ու հետագայում իրար հետ շփվելու ցանկությամբ»,-գրել է նա:
Հիշեցնենք՝ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել էր, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը