02 04 2020

Ներկա պահին ԱՄԷ-ից դեպի Երևան որևէ չվերթ նախատեսված չէ

Ներկա պահին ԱՄԷ-ից դեպի Երևան որևէ չվերթ նախատեսված չէ

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով օդային հաղորդակցության ոլորտում կիրառվող սահմանափակումների պայմաններում Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, որոնք առաջին իսկ հնարավոր չվերթով պատրաստ են ուղևորվել Երևան, խնդրում ենք իրենց անձնագրային և գործող կոնտակտային տվյալներն(բջջային հեռախոսահամար) ուղարկել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության էլ. փոստի հասցեին՝ [email protected]: Այս մասին հայտոնւմ է ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունը:

«Միաժամանակ հայտնում ենք, որ ներկա պահին ԱՄԷ-ից դեպի Երևան որևէ չվերթ նախատեսված չէ, և ձեր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կօգտագործվի միայն օպերատիվ իրավիճակով պայմանավորված դեպքերում»,-ասված է հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ