02 04 2020

ՌԴ-ն ԱՄՆ-ին հումանիտար օգնություն է ուղարկել

ՌԴ-ն ԱՄՆ-ին հումանիտար օգնություն է ուղարկել

Հումանիտար օգնությունը, որը ԱՄՆ է հասցրել ռուսական ռազմա-տրանսպորտային  ԱՆ-124 «Ռուսլան» ինքնաթիռը, հիմնականում բաղկացած է անհատական պաշտպանության միջոցներից։ Այս մասին ТАСС-ին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանկսին, գրում է Lenta-ն։

Նա նշել է, որ Ռուսաստանը փոխանցել է այն իրերը, որոնք չեն բավականացնում տեղի բժիշկներին։ «Նյու Յորքում իսկապես ծանր է իրավիճակը, ինձ թվում է՝ այնտեղ ամեն դիմակ, ամեն միջոցը կարևոր է»,- ասել է նա։

ՌԴ-ից ԱՄՆ-ին օգնություն ուղարկելու համաձայնությունը կայացել էր երկուշաբթի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ընթացքում։ Բեռները Նյու Յորք են հասել ապրիլի 1-ին։

ԱՄՆ-ն առաջին տեղում է կորոնավիրուսի տարածվածության թվերով։ Վերջին տվյալներով՝ վարակվածների թիվն ԱՄՆ-ում գերազանցել է 206 հազարը։ Արձանագրվել է 4633 մահվան դեպք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ